Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
07.04.2015
Ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Այս նշանակալի օրվա տոնական ողջ տրամադրություններին ու ջերմ բարեմաղթանքներին զուգահեռ պետք է անսահման բարձր գնահատենք մեր մայրերի և կանանց կարևորագույն առաքելությունը հայ ժողովրդի պատմության ամենատարբեր փուլերում՝ ընդգծելով նրանց հերոսական առաքելությունն ու անսահման նվիրումը:
Հայ մայրերը բոլոր ժամանակներում արժանացել և արժանանում են հասարակության հարգանքին ու երախտագիտությանը և բարության յուրօրինակ ազդակներ հաղորդում ամենուր:
Գարնանային այս խորհրդավոր տոնի կապակցությամբ դարձյալ շնորհավորում եմ և ցանկանում, որ երջանկությունը, սերն ու բերկրանքը լինեն հայոց մայրերի անբաժան և հաստատուն ուղեկիցները:
Հարգանքներով
Կ. ԳՈՒԼՈՅԱՆ