Նորություններ
Լրահոս
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ 100 ԵՎ ԱՎԵԼԻ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒՀԻՆԵՐԻՆ
07.04.2015
Մարզում բնակվող 100 և ավելի տարիք ունեցող բնակչուհիներին ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորանք, ծաղկեփունջ և համապատասխան ֆինանսական աջակցություն փոխանցելու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է մարզի Արամուս և Պտղնի համայնքներ:
Կոտայքի մարզպետը Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի ուղեկցությամբ եղել է համայնքի բնակիչ Արաքսյա Ենգոյանի բնակարանում, փոխանցել ՀՀ Նախագահի շնորհավորանքները և զրուցել ընտանիքի անդամների հետ: Կոտայքի մարզպետը պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցել Ենգոյանների ընտանիքին:
Այնուհետև մարզպետ Կ. Գուլոյանը Պտղնի համայնքի ղեկավար Ա. Վիրաբյանի ուղեկցությամբ այցելել է համայնքի բնակիչ Հերսիկ Մաթևոսյանի բնակարան, փոխանցել երկրի ղեկավարի շնորհավորանքը, ինչպես նաև հայտնել ընտանիքի սոցիալական խնդիրներին մշտապես աջակցելու իր պատրաստակամությունը:
Մարզպետ Գուլոյանը մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը հանձնարարել է հիշյալ տարեցների և նրանց ընտանիքների առողջապահական և սոցիալական խնդիրների նկատմամբ ցուցաբերել ընդգծված հոգատարություն: