Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ

05.04.2015

   ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և մարզի քաղաքային համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիսի վանական համալիրում մասնակցել է Սուրբ Հարության տոնի առիթով կազմակերպված Սուրբ Պատարագին:
  Փրկչի Հրաշափառ Հարության տոնի Սուրբ Պատարագը մատուցվել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ:
  Սուրբ Պատարագի ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդն անդրադարձել է Սուրբ Հարության տոնի խորհրդին և ընթերցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության գիրը հոգևոր այդ նշանակալի տոնի կապակցությամբ:
     Սուրբ Պատարագից անմիջապես հետո Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի երիտասարդաց միության կողմից, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, Կեչառիսի վանական համալիրի բակում կազմակերպվել է նկարչական աշխատանքների ցուցահանդես:
    Նկարչական ցուցահանդեսին հաջորդել է Կոտայքի թեմի կիրակնօրյա դպրոցի սաների ուժերով կազմակերպված և Սուրբ Հարությանի տոնի խորհուրդն ունեցող մշակութային ձեռնարկը:
  Հարկ է նշել, որ Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի մշակութային կենտրոնները և կիրակնօրյա դպրոցները պարբերաբար արժանացել և արժանանում են Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանի անձնական աջակցությանը:
  Հավելենք, որ Սուրբ Հարության տոնի առիթով Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18