Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԱՐԶՊԵՏԻՆ

02.04.2015

Հայաստանի Հանրապետության Կառավարության ապրիլի 2-ի որոշմամբ Կարապետ Գուլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնում:
Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մարզպետարանի աշխատակազմին և մարզի համայնքների ղեկավարներին է ներկայացրել Կոտայքի նորանշանակ մարզպետին:
Ա. Երիցյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արամ Հարությունյանին եւ դրական գնահատել վերջինիս գործունեությունը:
Ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ Կարապետ Գուլոյանը զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, անցած ճանապարը խոսուն է, ծանոթ է նաեւ մարզին ու մարզում առկա խնդիրներին: Հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք մաղթելով մարզպետին՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը վստահություն է հայտնել, որ նա իր ջանքերը կներդնի խնդիրների լուծման, մարզում տարբեր ծրագրերի կենսագործման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22