Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴ ՆԻՍՏՈՒՄ

23.03.2015

Մարզպետարանում կայացել է մարզի խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը:
Մարզի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը մարզխորհրդին է ներկայացրել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվությունը՝ անդրադառնալով մարզպետարանի գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող հիմնական ցուցանիշներին:
Մարզի ղեկավարը և մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի հարցերին:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանն անդրադարձել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին՝ տեղեկատվություն տրամադրելով համապատասխան աշխատանքների կատարման ուղղությունների վերաբերյալ:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը մարզխորհրդի նիստի մասնակիցներին տեղեկատվություն է ներկայացրել մարզի համայքներիի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի և ՀՀ պետական բյուջեից մարզի հատկացված դոտացիաների ու սուբվենցիաների վերաբերյալ:
Նիստի ավարտին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը կարևորել է մարզպետարանի արդյունավետ գործունեությունը և այդ ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33