Նորություններ
Լրահոս
ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ /տեսանյութ/
08.03.2015
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Կոտայքի մարզային երիտասարդական կենտրոնում, համալսարանական կրթությաբ կանանց ասոցիացիայի կողմից, կազմակերպվել էր <<Կանանց քաղաքական և քաղաքացիական ակտիվության խթանում` որպես զուգակշռված ժողովրդավարության նախադրյալ>> մարզային համաժողով: Համաժողովն անցկացվում էր Կոտայքի մարզպետարանի և << Կանաց քաղաքական լիդերության, գենդերային հավասարության և մասնակցային ժողովրդավարության առաջմղման հեռանկարները Հայաստանում>> ծրագրի շրջանակում << Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի>> հետ համատեղ:
Մինչ հմաժողովի օրակարգային հարցեերին անցնելը բացման խոսքով հանդես է եկել համալսարանական կրթությաբ կանանց ասոցիացիայի քաղաքացիական նախաձեռնությունների Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար Անահիտ Աղոյանը:
Կոտայքի մարզպետ Ա. Հարութունյանի ողջույնի և շնորհավորական խոսքն փոխանցել կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանը, ով բարի երթ է մաղթել և ողջունել համաժողովի մասնակիցներին:
Ներկաներին իր ողջյունի խոսքն է ասել նաև ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Համաժողովի օրակարգի շրջանակներում զեկույցով հանդես են եկել համալսարանական կրթությաբ կանանց ասոցիացիայի փոխնախագահ Լիլիթ Զաքարյանը, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արտյուշ Պետրոսյանը, ինչպես նաև համաժողովի այլ մասնակիցներ: