Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱԿԱԲՐՈՒՑԵԼՅՈԶԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ ԳԵՂԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

03.03.2015

   Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզպետի որոշմամբ ձևավորված հակաանասնահամաճարակային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ, հիշյալ հանձնաժողովի նախագահ Հ. Հայրապետյանը:
   Հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանը:
   Նիստի օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են Գեղաշեն համայնքում խոշոր եղջերավոր կենդանիներին հակաբրուցելյոզային պատվաստանյութով պատվաստելու գործընթացն արդյունավետ իրականացնելուն միտված հարցեր:
   Հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պատվաստումների գործընթացում ներգրավված շահագրիգռ կազմակերպությունների աշխատանքը համակարգված կերպով կազմակերպելուն միտված մի շարք գործառույթների ևս:
   Հարկ է նշել նաև, որ վերը նշված պատվաստման միջոցառումներն իրականացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծրագրով և մինչ այս պահն արդեն պատվաստվել են շուրջ 620 գլուխ ընտանի կենդանիներ, իսկ առաջիկայում նախատեսվում է պատվաստել ևս 400 գլուխ խոշոր եղջերավորների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57