Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

20.02.2015

Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:
Նիստի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը և տեղեկատվություն ներկայացրել 2015 թվականի համար նախարարության գերակա խնդիրներն ու մարզի գյուղացիական տնտեսության հետ համագործակցության հնարավորությունները:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը տեղեկատվություն է տրամադրել 2014 թվականի գյուղատնտեսական տարվա ամփոփման և 2015 թվականի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Մարզի խորհրդի նիստի ընթացքում համայնքների ղեկավարների հետ համատեղ քննարկվել են գյուղտնտեսական տարին արդյունավետ կերպով սկսելուն միտված մի շարք հարցեր:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարն ու Կոտայքի մարզպետը պատասխանել են նաև համայնքների ղեկավարների կողմից տրվող հարցերին:
Նիստի ավարտին գյուղատնտեսության բնագավառում նշանակալի գործունեություն ծավալող մի շարք անձանց հանձնվել են պատվոգրեր ու շնորհակալագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36