Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ <<ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է >> ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

06.11.2014

Հրազդան քաղաքի Հ. Օրբելու անվան N 13 ավագ դպրոցում տեղի է ունեցել <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի փառատոնի Կոտայքի մարզային փուլը:
Մարզային միջոցառումը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական օրհներգերով:
Այնուհետև Աբովյանի N 2 հիմնական դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչել է Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած <<Տուր ինձ քո ձեռքը իմ ազնիվ ընկեր>> ստեղծագործությունը, որը համարվում է <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի փառատոնի պաշտոնական օրհներգը:
Փառատոնի մարզային փուլի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել, ներկաներին ողջունել և ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի շնորհավորանքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
<<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի փառատոնի Կոտայքի մարզային փուլի մասնակիցներին ողջունել են նաև Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վ. Աղայանն ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դաշնության դեսպանատան խորհրդական Օ. Շապովալովը:
Փառատոնի մարզային կազմկոմիտեի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն մարզի հանրակրթական դպրոցներում տեղի են ունեցել ռուսական պոեզիայի 61 երեկոներ, ավելի քան 50 ցերեկույթներ, թվով 47 գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, շուրջ 40 վիկտորինաներ, երկու տասնյակի հասնող կլոր սեղաններ և ավելի քան 100 բաց-դասեր ու տարաբնույթ այլ միջոցառումներ:
Կազմակերպիչների փոխանցմամբ փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել շուրջ 690 միջոցառումներ, որոնք նպատակ են ունեցել դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային, հոգևոր և լեզվական արժեքներին, աջակցել ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի` որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ վերաբերյալ գիտելիքների տարածմանը:
Հավելենք, որ մարզային փուլի հաղթողները նոյեմբերի 21-ին մասնակցելու են <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի փառատոնի հանրապետական փուլին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22