Նորություններ
Լրահոս
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՎ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
22.09.2014
Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված տոնական միջոցառումը է տեղի ունեցել Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում:
Միջոցառումը մեկնարկել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի շնորհավորական ուղերձով:
Այնուհետև Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում կազմակերպվել է տոնական համերգ մարզի լավագույն անհատ կատարողների և պարային համույթների մասնակցությամբ:
Տոնի առիթով կազմակերպված համերգի ընթացքում ներկայացվել են նաև Անկախության խորհուրդն ու գաղափարախոսությունը ներկայացնող ինչպես պատմական, այնպես էլ գեղարվեստական դրվագներ` ընդգծելով, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը կա և կմնա որպես մեր նորօրյա պատմության սկիզբ, մեր ժողովրդի վերածննդի օր, որը յուրաքանչյուր հայի հոգում պետք է վառ պահի հայրենասիրության ու հայրենապաշտության կրակը:
Համերգային ծրագիրն ամփոփվել է տոնական հրավառությամբ:
Հավելենք որ, մարզի այլ համայնքներում ևս սեպտեմբերի 21-ին տեղի են ունեցել տոնական բազմաթիվ հանդիսություններ: