Նորություններ
Լրահոս
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է <<ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է >> ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ԵՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
10.09.2014
<<Երգը բարեկամության կամուրջ է>> խորագրով ռուսական երգի երրորդ փառատոնի դպրոցական և մարզային փուլերը կազմակերպելու նպատակով մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:
Աշխատանքային այս քննարկման ընթացքում ինչպես հիշյալ փառատոնը, այնպես էլ հանրակրթական դպրոցներում իրականացվող այլ միջոցառումներն արդյունավետորեն կազմակերպելու վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի հստակ դիրքորոշումն է փոխանցել ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
Քննարկմանը մասնակցել են փառատոնի կազմկոմիտեի ներկայացուցիչները` Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վ. Աղայանի գլխավորությամբ:
Հարկ է նշել նաև, որ Կոտայքի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ հիշյալ փառատոնի դպրոցական փուլի մեկնարկի և մարզային փուլի նախապատրաստական աշխատանքների ընթացքն ապահովելու համար: