Նորություններ
Լրահոս
ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է <<ԲԱԶԵ>> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ <<ԿՈՏԱՅՔ>> ՋՈԿԱՏԻ ԿԱԶՄԸ
26.07.2014
<<Բազե 2014>> համահայկական երիտասարդական հավաքի <<Կոտայք>> ջոկատի կազմը ձևավերոլու նպատակով Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Կոտայքի մարզային երիտասարդական կենտրոնում կազմակերպվել է մարզային ստուգատես:
Մարզային երիտասարդական կենտրոնում կազմակերպված միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանն ու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մ. Գարեգինյանը:
Ըստ նախնական հայտերի մարզի տարբեր քաղաքային և գյուղական համայնքներից ներկայացված երիտասարդները մասնակցել են մշակույթային, մարզական և ինտելեկտուալ միջոցառումների` իրենց ունակությունները դրսևորելով երգի, պարի, նկարչության, շախմատի, սեղանի թենիսի, բազկամարտի և այլ մրցույթներում:
Հիշյալ ստուգատեսի արդյունքում ձևավորվել է <<Բազե 2014>> համահայկական երիտասարդական հավաքի <<Կոտայք>> ջոկատը, որն էլ օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում մասնակցելու է ավանդական երիտասարական հավաքին: