Նորություններ
Լրահոս
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ
21.06.2014
Հանքավանի <<Անի ռեզորթ>> հանգստյան տանը տեղի է ունեցել <<Ազգային լրատվական գործակալություններ. արժեքներ, միտումներ, և համագործակցություն>> համաժողովը:
Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել <<Արմենպրես>> լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը (Հայաստան), <<BTA>> գործակալության գլխավոր տնօրեն Մաքսիմ Մինչևը (Բուլղարիա), <<GNH>> գործակալության տնօրեն Գոշա Միրցխուլավան (Վրաստան) և <<Agerpres>> գործակալության ներկայացուցիչ Ալեքս Գիբոին (Ռումինիա): Քննարկման մասնակիցների թվում են հայկական լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակ է ունեցել նախանշել ազգային լրատվակալ գործակալությունների համագործակցության հետագա ուղղությունները, քննարկել գլոբալացող աշխարհում նկատվող բազմակողմանի միտումները, դիտարկել արժեհամակարգի առանձնահատկությունները:
Հիշյալ համաժողովին մասնակցել է նաև ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը: Մարզպետի տեղակալը համաժողովի մասնակիցներին փոխանցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի ողջույնի խոսքը, ինչպես նաև անդրադարձ կատարել ճշգրիտ և մատչելի տեղեկատվության տարածման, տեղեկատվության ազատության ապահովման կարևորագույն ուղղություններին, որոնք առանցքային նշանակության ունեն ժողովրդավարական ամենատարբեր գործընթացներում:
Քննարկման ավարտին <<Արմենպրես>> լրատվական գործակալության և Բուլղարիայի Ռումինիայի ու Վրաստանի ազգային լրատվական գործակալությունների միջև կստորագրվի համաձայնագիր:
<<Արմենպրես>>, <<BTA>>, <<Agerpres>> և <<GNH>> լրատվական գործակալությունները Սևծովյան տարածաշրջանի լրատվական գործակալությունների և ասոցացիայի անդամ են, <<BTA>> ու <<Agerpres>>-ը Հարավարևելյան Եվրոպայի և Բալկանյան լրատվական գործակալությունների մշտական անդամ են, <<Արմենպրես>>-ը դիտորդ անդամ:
Համաժողովի անցկացմանը աջակցել են <<Հայաստանի զարգացման նախաձեռնություններ>> բարեգործական հիմնադրամը (IdeA), Հանքավանի <<Անի ռեզորթ>> հանգստյան տունը:
Լուսանկարը՝ armenpress.am լրատվական կայքէջից