Նորություններ
Լրահոս
ԱՄՓՈՓՎԵԼ Է <<ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ 2014>> ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
18.05.2014
Հայաստանի Հանրապետության մարզերի նախադպրոցական կրթական հաստատություններում <<Սպորտլանդիա-2014>> մարզական միջոցառման շրջանակներում, Հրազդանի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի է ունեցել հիշյալ միջոցառման Կոտայքի մարզային փուլը:
Մարզային մրցումներին մասնակցել են Հրազդանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Լեռնանիստի և Քաղսիի նախադպրոցական կրթական հաստատությունների հավաքական թիմերը:
Մրցանակային տեղեր են գրավել Հրազդանի N 13 մանկապարտեզի (առաջին տեղ), Հրազդանի N 15 մանկապարտեզի (երկրորդ տեղ) և Չարենցավանի <<Ծիծեռնակ>> մանկապարտեզի (երրորդ տեղ) հավաքական թիմերը: Վերջիններս պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրերով և գավաթներով: