Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
30.04.2014
Կոտայքի մարզի հարգելի՛ բնակիչներ
Մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ և մաղթում բազմաբովանդակ աշխատանքային հաջողություններ և նորովի ձեռքբերումներ այդ ասպարեզում:
Մայիսի մեկը տարիներ շարունակ համարվել և համարվում է օրացուցային ամենաինքնատիպ տոներից մեկն ու մշտապես ուղեկցվել է տոնական բարձր տրամադրություններով և զգացողություններով:
Բարեմաղթում եմ, որ այսուհետ ևս լավագույն ավանդույթները պահպանվեն, իսկ այդ գործընթացի լավագույն ուղեկիցը դառնա նոր աշխատատեղերի ստեղծումն ու բոլորի պատասխանատու վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ:
Դարձյալ շնորհավորում եմ և ցանկանում փաստել, որ մեր ազգը բազմիցս ապացուցել ու ապացուցում է աշխատելու և արարելու յուրահատուկ հնարավորություններով օժտված լինելու կարողությունը:
Ամենայն բարիք Ձեզ:
Հարգանքներով
Կ. Շահգալդյան