Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
29.04.2014
Մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանում, որ արվեստի այս յուրահատուկ տեսակն հարատևի՝ նպաստելով մեր ազգային մշակութային արժեքների պահպանման և նոր սերնդի հայեցի դաստիարակման կարևորագույն գործին:
Տոնական շնորհավորանքներին զուգահեռ պետք է փաստենք նաև այն հանգամանքը, որ այս յուրահատուկ օրը մեզ հնարավորություն է ընձեռում մեծարանքի և դրվատանքի խոսքեր հղելու պարարվեստի բնագավառի բոլոր ներկայացուցիչներին` հաստատապես ընդգծելով, որ նրանք կատարում են շնորհակալության արժանի աշխատանք:
Ակնհայտ է, որ մշակույթն է մեր հոգևոր սնունդը, իսկ պարարվեստը մշակույթի և ազգային արժեքների պահպանման գործի անկյունաքարերից մեկն է, ուստի դարձյալ շնորհավորելով` ցանկանում եմ անսահման առողջություն, անձնական և գործնական բազում հաջողություններ ու ամենայն բարիք: