Նորություններ
Լրահոս
ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ
29.04.2014
Մարզկենտրոնում տեղի է ունեցել պարի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, ինչպես նաև մարզպետարանի մի շարք պաշտոնատար անձինք ևս:
Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ Հրազդանի կենտրոնական հրապարակում կազմակերպված պարային փառատոնը մեկնարկել է ՀՀ Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձի ընթերցմամբ՝ ուղղված պարարվեստի գործիչներին, ինչպես նաև միջոցառման մասնակիցներին ու հանդիսատեսին:
Այնուհետև տեղի է ունեցել <<ֆլեշ-մոբ>>, որի ընթացքում ներկայացվել են հիմնականում հայկական պարեր <<Ռաֆայելյաններ>> պարային ստուդիայի շուրջ 250 սաների մասնակցությամբ: