Նորություններ
Լրահոս
ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԱԿՏԵՐԸ
28.04.2014
ՀՀ Կոտայքի մարզպետի համապատասխան որոշմամբ ստեղծված <<Կոտայքի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովը>> մարտի 31-ից ապրիլի 2-ը գրանցված ցրտահարության հետևանքով հիմնականում տուժած մարզի 10 համայնքում ստեղծված հանձնաժողովներից ստացել և ամփոփել է ցրտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը.
Ցրտահարության արդյունքում Կոտայքի մարզի վարչական տարածքում վնասվել է 200.32 հա հողատարածք: Ընդհանուր հաշվով վնաս է կրել 497 գյուղացիական տնտեսություն: