Նորություններ
Լրահոս
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
26.04.2014
Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզպետարանի և համայնքային ենթակայության առողջապահական ընկերությունների տնօրենների, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Խորհրդակցության օրակարգի առաջին հարցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության Կոտայքի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Պետրոսյանը ներկայացրել է առողջապահական պետական տեսչության կառուցվածքը, գործառույթներն ու իրականացված մշտադիտարկումների ընթացքը:
Այնուհետև՝ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Կ. Հունանյանը ամփոփ եզրակացություն է ներկայացրել 2013 թվականի ընթացքում առողջապահական ընկերություններում իրականացված աուդիտի արդյունքում արձանագրված ընդհանուր (կրկնվող) բնույթ ունեցող խախտումների և բացթողումների վերաբերյալ:
Խորհրադակցության օրակարգի վերջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Գ. Մարտիրոսյանը խոսել է մարզի առողջապահական ընկերությունների 2014 թվականի առաջին եռամսյակի բուժական և ֆինանսատնտեսական գործունեության ընթացիկ վերլուծության, ինչպես նաև ընդհանուր բնույթի կազմակերպչական այլ հարցերի մասին ևս: