Նորություններ
Լրահոս
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ
23.04.2014
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը հերթական այցելությունն է կատարել մարզպետարանի ենթակայությամբ գործող Հրազդանի N2 և N8 հիմնական դպրոցներ:
Այցի շրջանակներում մարզպետը տեղում ծանոթացել է հիշյալ դպրոցների առկա շենքային պայմաններին, ինչպես նաև համապատասխան մասնագետների հետ քննարկել է անհրաժեշտ ձևափոխություներին առնչվող հարցեր:
Այնուհետև տեղի են ունեցել հանդիպումներ դպրոցների մանկավարժների հետ: Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը լսել է ուսուցիչների կարծիքներն ու առաջարկությունները, պատասխանել նրանց կողմից տրվող հարցերին, ինչպես կրթության բնագավառի՝ այնպես էլ սույն տարվա ընթացքում իրենց դպրոցներում իրականացվելիք հիմնանորոգման աշխատանքների ուղղվածությունների վերաբերյալ: