Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ

18.04.2014

Մարզի հանրակրթական դպրոցներ կատարվող պարբերական այցելությունների շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն աշխատանքային այցով եղել է մարզպետարանի ենթակայությամբ գործող Հրազդան քաղաքի N9 և N 11 հիմնական դպրոցներ:
Այցելության շրջանակներում Կոտայքի մարզպետը համապատասխան մասնագետների հետ միասին քննարկել է հիշյալ դպրոցների շենքային պայմաններին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել նախատեսվող հիմնանորոգման նախագծային և շինարարական աշխատանքների ծավալներին ու կազմակերպական ուղղություններին:
Այնուհետև տեղի են ունեցել հանդիպումներ դպրոցների մանկավարժների հետ: Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը լսել է ուսուցիչների կարծիքներն ու առաջարկությունները, պատասխանել նրանց կողմից տրվող հարցերին՝ անդրադարձ կատարելով կրթական բարեփոխումների ընթացքին, կրթության որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին և համակարգում իրականացվող գործընթացների արդյունավետության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ նախաձեռնություններին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33