Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԵԶԴԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
16.04.2014
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ Նոր Տարվա` Տաուսի Մալակի կապակցությամբ:
Մաղթում եմ, որ այս տոնը բոլորիդ պարգևի երջանկության և բերկրանքի զգացողություններ:
Տոնական շնորհավորանքներին անհրաժեշտ է հավելել նաև հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության բոլոր կարևորությունները, որոնք այսօր ևս ստանում են նոր ու ցանկալի դրսևորումներ:
Ցանկանում եմ, որ տարվա բոլոր օրերը եզդի ազգաբնակչության համար լինեն հաջողությունների օրեր և բոլոր ընտանիքներում թևածի սերն ու համերաշխությունը:
Դարձյալ շնորհավորում եմ և մաղթում ամենայն բարիք:
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ