Նորություններ
Լրահոս
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ <<ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ>> 96-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ
15.04.2014
Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության <<Ոստիկանության օրվա>> 96-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ:
Հանդիսավոր նիստը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո և Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքով:
ՀՀ <<Ոստիկանության օրվա>> 96-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական խոսքով նիստի մասնակիցներին են դիմել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ս. Հարությունյանը:
Մարզկենտրոնում կազմակերպված հանդիսավոր նիստի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու համար ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանի հրամանով պարգևատրվել են ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ինչպես նաև Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի ու Եղվարդի բաժինների մի շարք ոստիկաններ:
Տոնական օրվա շրջանակներում մարզի ոստիկաններին պարգևներ են հանձնվել նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի կողմից:
ՀՀ <<Ոստիկանության օրվա>> 96-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին հաջորդել է մարզի լավագույն պարային համույթների ու անհատ կատարողների ուժերով կազմակերպված տոնական համերգը: