Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<< ԿՈՏԱՅՔ-2014>> ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ – ՓԱՌԱՏՈՆՆ ԱՄՓՈՓՎԵՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

10.04.2014

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել <<Կոտայք 2014>> երգարվեստի մարզային մրցույթ - փառատոնը:
Մրցույթ-փառատոնը կազմակերպվել է ՀՀ Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ` մարզային մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում և միտված է երգարվեստի զարգացմանը:
Երգարվեստի մարզային մրցույթ-փառատոնն ունի արդեն իսկ երկու տարվա պատմություն, որի ընթացքում փառատոնի տարբեր փուլերին մասնակցելու ցանկություն են հայտնել մարզի ավելի քան երկու հարյուր երգիչ-երգչուհիներ:
Մրցույթ-փառատոնն անց է կացվել երկու փուլով՝ մրցութային և գալահամերգ-մրցանակաբաշխության:
<<Կոտայք 2014>> երգարվեստի մարզային մրցույթ - փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ՀՀ ժողովրդական արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, <<Արևներ>> մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Դիվանյանը, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադային և ջազային ամբիոնի դոցենտ Արմանուշ Հակոբյանը:
Մինչ մրցույթ-փառատոնի մեկնարկը ժյուրիի անդամների հետ հանդիպում է ունեցել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Երջարվեստի մարզային փառատոնի ժողովրդական երգ անվանակարգում առաջին, երկրորդ և երրորդ տեղեր են գրավել՝ համապատասխանաբար՝ Արթուր Երիցյանը (Հրազդան համայնք), Արման Գրիգորյանը (Լեռնանիստ համայնք) և Սիլվա Հակոբյանը (Սոլակ համայնք), իսկ գլխավոր մրցանակի է արժանացել Նարեկ Վարդանյանը (Հրազդան համայնք):
Էստրադային երգ անվանակարգում առաջին, երկրորդ և երրորդ տեղեր են գրավել՝ համապատասխանաբար՝ Թեհմինե Արաբաչյանը (Աբովյան համայնք), Դիանա Գրիգորյան (Չարենցավան համայնք) և Մելս Հովհաննիսյանը (Գառնի համայնք), իսկ սույն անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել Ռուբեն Իշխանյանը (Բյուրեղավան համայնք):
Հիշյալ մրցույթն ամփոփվել է գալա-համերգով, որի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը ողջունել է մասնակիցներին, ժյուրիի անդամներին և հանդիսատեսին, այնուհետև մրցանակակիրներին հանձնել է պատվոգրեր և հուշանվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33