Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԾՆՆԴՅԱՆ 90 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ

09.04.2014

Հայաստանում ֆրանկոֆոնիայի տոնակատարությունների շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզի <<Չարենցավանի N6 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել Շարլ Ազնավուրի 90 ամյա հոբելյանին նվիրված միջոցառում`դպրոցի տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ:
Հիշյալ միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը և ֆրանսիական <<ԳՐԵՖ>> կազմակերպության ներկայացուցիչ Պիեռ Սալենը:
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը և Պիեռ Սալենը ողջունել են ներկաներին` կարևորելով հայ - ֆրանսիական բարեկամությունը և երեխաների ֆրանսերեն լեզվի իմացությունը:
Միջոցառմանը հաջորդել է <<Ոսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով>> խորագրով բաց դաս, որին մասնակցել են դպրոցի 7-9 դասարանների աշակերտները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33