Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.04.2014

 

       Այս յուրահատուկ օրվան համահունչ և ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
       Մաղթում եմ, որ բոլոր հայ մայրերի հոգիներն այս տոնի, ինչպես նաև տարվա բոլոր օրերի ընթացքում պարուրված լինեն բերկրանքի յուրահատուկ զգացողություններով:
     Տոնական այս օրվա շնորհավորանքներին պետք է հավելել նաև այն ջերմ սիրո և ակնածանքի դրսևորումները, որոնք մշտապես ձոնվում են հայ մայրերին ու ընդգծում նրանց բացառիկ կերպարի ուրույն նրբերանգները:
     Դարձյալ շնորհավորում եմ ու ևս մեկ անգամ ցանկանում ընդգծել հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում հայ կնոջ և հայ մայրերի ունեցած յուրօրինակ դերն ու կարևորությունը, որը բացառապես միտված է ընտանիքների պահպանման, ամրության ու անսասանության, ինչպես նաև հայրենասեր քաջորդիներ դաստիարակելու նվիրական գործին:
        Եղեք առողջ և անհոգ, ամենայն բարիք Ձեզ:

Հարգանքներով


Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33