Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԿԱՆԱՆՑ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԸ

04.04.2014

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, որում ամփոփվել են «Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» և «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության, ինչպես նաև «Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության արդյունքները:
ՀՀ վարչապետի պատվոգրերին են արժանացել նաև «Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխության «Լավագույն գյուղական համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» և «Լավագույն քաղաքային համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» անվանակարգերում համայնքի ավագանու կազմում կանանց և տղամարդկանց հարաբերակցություն ցուցանիշով հաղթող ճանաչված քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Մասնավորապես, «Լավագույն քաղաքային համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքային համայնքը: 

ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18