Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

31.03.2014

Մարզկենտրոնում տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, մարզպետ Կ. Շահգալդյանը:
ՀՀ Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ձևավորումը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ հաստատված կանոնադրության պահանջներով:
Խորհրդի առաջին նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մ. Գարեգինյանը ներկայացրել է Կոտայքի մարզպետի որոշմամբ ձևավորված խորհրդի անվանական կազմը:
Այնուհետև երիտասարդական խորհրդի անդամներն անցել են մտքերի փոխանակության, քննարկել խորհրդի գործունեությանը վերաբերող ընթացակարգային և կազմակերպական հարցեր:
Հարկ է նշել, որ երիտասարդական խորհրդի ձևավորման նպատակն է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում և համայնքներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելը և խթանելը, երիտասարդական քաղաքականության համակարգված, հասցեավորված ու նպատակային իրականացմանն աջակցելը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցությունը խթանելն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը նպաստելը։
Համաձայն կանոնադրության երիտասարդական խորհրդի քարտուղար է ընտրվել Գ. Բեգլարյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում մարզպետը տվել է համապատասխան հանձնարարականներ, համաձայն որոնց խորհրդի անդամները պետք է ուսումնասիրեն իրենց բնակավայրերում երիտասարդության շրջանում առկա հիմնախնդիրները և սահմանված ժամկետում ներկայացնեն առաջարկություններ: Մարզպետը նաև նշել է, որ հիշյալ առաջարկությունների հիման վրա կկազմվի խորհրդի տարեկան աշխատանքային ծրագիրը, որի դրույթները կիրագործվի խորհրդի միջոցով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36