Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.03.2014
Մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից ի սրտե շնորհավորում եմ թատերական գործիչներին, արվեստասեր հասարակությանն ու թատրոնի հետ առնչվող բոլոր անձանց Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Դարերի պատմություն և ավանդույթներ ունեցող հայ թատրոնն իր ուրույն դերակատարումն է ունեցել մեր ազգային մշակույթի կայացման ու զարգացման գործընթացներում՝ մեր օրերում ևս համարվելով արվեստի առանցքային ճյուղերից մեկը:
Պատահական չէ, որ հայ ազգն ունեցել է և ունի բեմի այնպիսի վարպետներ, ովքեր իրենց գործունեությամբ և ճանաչմամբ ընդմիշտ արժանացել են ժողովրդի սիրուն ու հարգանքին, իսկ համայն աշխարհին ներկայացել են հայկական մշակույթի ինքնատիպ դիմագծերով՝ փառքի արժանացնելով ողջ հայությանը:
Դարձյալ շնորհավորում եմ այս յուրահատուկ օրվա առիթով՝ հայկական թատրոնին այսուհետ ևս մաղթելով բազում հաջողություններ:
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ