Նորություններ
Լրահոս
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԷԼԷԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
11.03.2014
Մարզպետարանում, հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը ներկայացրել է մարզպետարանի ենթակայությամբ գործող դպրոցների էլեկտրոնային մատյանները վարելու գորընթացի 2014 թվականի փետրվար ամսվա արդյունավետության ցուցանիշները, որոնք տրամադրվում են <<Dasaran.am>> միջդպրոցական ինտերակտիվ ցանցի պատասխանատուների կողմից:
Հերթական անգամ կարևորելով կրթության որակի բարձրացմանը միտված այս նախաձեռնությունը` Կոտայքի մարզպետը դպրոցների տնօրեններին հանձնարարել է ապահովել էլէկտրոնային մատյաններում մուտքագրումների լիարժեքությունը և քայլեր ձեռնարկել արդյունավետության առկա ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: