Նորություններ
Լրահոս
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
07.03.2014
Մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակիցներ, մարզի Հրազդանի, Կոտայքի, Նաիրիի և Չարենցավանի տարածքային զինվորական կոմիսարները և ավագ ու միջնակարգ դպրոցների տնօրենները:
Օրակարգային հարցերի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանն անդրադարձել է մարզի դպրոցներում ռազմա-հայրենասիրական դաստիարակության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Խորհրդակցության ավարտին Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարել է աշխատանքներ ձեռնարկել սովորողների ռազմա-հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ` ապահովել դպրոց-զինկոմիսարիատ-զորամաս-համայնք-ռազմական ուսումնական հաստատություններ փոխհամագործակցության գերակայությունները: