Նորություններ
Լրահոս
ԿԱՆԱՅՔ ՏԵՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
04.03.2014
Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանի նախաձեռնությամբ մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում մարզի համայնքների ավագանու կին անդամների հետ: Հանդիպման ընթացքում մարզպետը կարևորել է հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանման գործընթացը և կանանց դերակատարությունը տեղական ժողովրդավարական գործընթացներում:
Պատասխանելով ավագանիների կին անդամների ներկայացրած հարցերին և քննարկման արդյունքում բարձրացված խնդիրներին` Կոտայքի մարզպետն ընդգծել է մարզպետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցել է իր տեսակետներն է արտահայտել նաև Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի քաղաքացիական նախաձեռնությունների Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար Անահիտ Աղոյանը` նշելով, որ հիշյալ հանդիպումը մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների իրական համագործակցության հաջողված օրինակ էր:
Աշխատանքային փորձի փոխանակման առումով առաջարկվել է հանդիպումները դարձնել շարունակական և կազմակերպել մարզի տարբեր տարածաշրջաններում: