Նորություններ
Լրահոս
ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
28.02.2014
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի 2014 թվականի օրացուցային պլանով և Կոտայքի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից սահմանած կանոններով և ժամանակաչափով` /շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով/ ս/թ փետրվարի 20-28-ը Աբովյանի շախմատի դպրոցում տեղի է ունեցել մարզի 2014 թվականի շախմատի պատանեկան առաջնությունը` չորս տարիքային խմբերով:
Մրցաշարին մասնակցել են մարզի համայնքները ներկայացնող 135 պատանի շախմատիստներ: Մրցաշարի արդյունքներով 15 շախմատիստներ իրավունք են նվաճել մասնակցելու Հայաստանի շախմատի 2014 թվականի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչին, որը տեղի է ունենալու ս/թ մարտի 16-24-ը Երևանում:
Բոլոր տարիքային խմբերում 1-ից 3-րդ տեղեր գրաված շախմատիստները պարգևատրվել են ՀՀ Կոտայքի մարզպետ, մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կ. Շահգալդյանի կողմից սահմանված հավաստագրերով և գավաթներով:
2014 թվականի շախմատի պատանեկան մարզային առաջնության արդյունքները
Մինչը 10 տարեկանների մրցաշար
1. Արամայիս Ավալյան - Աբովյան
2. Արման Գրիգորյան - Հրազդան
3. Տիգրան Հակոբյան - Աբովյան
Տիգրան Գրիգորյանը` Հրազդան և Հակոբ Նուրիջանյանը` Աբովյան ձեռք են բերել մասնակցության վարկանիշ:
Մինչը 12 տարեկանների մրցաշար
1. Ժորա Զաքարյան - Հրազդան
2. Վլադիմիր Սիմոնյան - Նոր Հաճն
3. Սարգիս Ջուլֆիկյան - Աբովյան
Միքայել Համբարձումյանը` Աբովյան ձեռք է բերել մասնակցության վարկանիշ:
Մինչև 14 տարեկանների մրցաշար
1. Ջանիկ Ղուլյան - Հրազդան
2. Էդմոնդ Խաչատրյան - Հրազդան
3. Էմիլ Թևատրոսյան - Աբովյան
Մինչը 16 տարեկանների մրցաշար
1. Հայկ Երիցյան - Աբովյան
2. Ռուբեն Մանուկյան - Հրազդան
3. Մանվել Հովհաննիսյան - Աբովյան