Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՅԱՑԱՎ <<ԿՈՏԱՅՔԻ ՁՄԵՌ>> ՄԱՐԶԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

22.02.2014

Կոտայքի մարզում տեղի է ունեցել <<Կոտայքի ձմեռ>> մարզա-մշակութային տոնակատարություն` մարզի համայնքների ներկայացուցչական պատվիրակությունների մասնակցությամբ:
Մարզի Լեռնանիստ համայնքի մուտքին հարող հրապարակում կայացած այս տոնակատարությանը մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, մարզպետարանի պաշտոնատար անձանց և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ:
Մարզային տոնախմբությունը մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդի օրհնության և ՀՀ Կոտայքի մարզպետի բացման խոսքերով, որոնց հաջորդել է Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ կազմակերպված նորապսակների օրհնության կարգը:
<<Կոտայքի ձմեռ>> մարզա-մշակութային տոնակատարության շրջանակներում կազմակերպվել են դահուկավազքի, բազկամարտի, ըմբշամարտի, պարանի ձգման, ձիասահնակների, ձնեքանդակների և այլ մրցույթներ:
Միջոցառման ընթացքում մարզի համայնքները ներկայացել են իրենց մշակութային տաղավարներով, ինչպես նաև լավագույն պարային խմբերով ու անհատ կատարողներով:
Տոնական հանդիսության ավարտին Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի կողմից պարգևատրվել են բոլոր մրցաձևերից հաղթող ճանաչված մարզիկներն ու թիմերը, ինչպես նաև ձեռնարկին ակտիվ մասնակցություն ունեցած մի շարք համայնքներ:
<<Կոտայքի ձմեռ>> մարզա-մշակութային տոնակատարությունն ամփոփվել է ավանդական խարույկով:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:32:41