Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅՈՎ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

22.02.2014


Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը մեկնարկել է հանդիսավոր միջոցառմամբ:
Մարզային փուլի մեկնարկի կապակցությամբ Հրազդանի N 1 ավագ դպրոցում կազմակերպված տոնական միջոցառման սկիզբն ազդարարվել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի շնորհավորական ուղերձով և դպրոցականների ուժերով կազմակերպված համերգային ծրագրով:
Մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի մասնակից աշակերտներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին հիշյալ միջոցառման շրջանակներում ողջույնի խոսքով դիմել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
Բացման արարողությանը հաջորդել է մարզպետարանի պաշտոնատար անձանց շրջայցը օլիմպիական աշխատանքների համար նախատեսված դասասենյակներում:
Հավելենք նաև, որ մարզային փուլի վերաբերյալ ողջ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ մարզպետարանի պաշտոնական կայքի <<Ծրագրեր և փաստաթղթեր>> բաժնի <<Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ>> ենթաբաժնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33