Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏՈՒՄ

17.02.2014

Տեղի է ունեցել դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային կազմկոմիտեի նիստը, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
Կազմկոմիտեի անդամների հետ միասին նիստի աշխատանքներին մասնակցել են նաև առարկայական հանձնաժողովների նախագահները:
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել 2013-2014 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի ամփոփման և մարզային փուլի կազմակերպական հարցեր:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներն ու կազմկիմետի անդամները ներկայացրել են օլիմպիական գործընթացի տարածքային փուլի արդյունքները, ինչպես նաև անդրադարձ կատարել մարզային փուլի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային կազմկոմիտեի նախագահ, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը հանձնարարել է ապահովել դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի պատշաճ կազմակերպումը, աշխատանքների նկատմամբ ցուցաբերել առավելագույն հետևողականություն, մարզպետարանի պաշտոնական կայքի միջոցով հանրությանը տրամադրել համակողմանի տեղեկատվություն օլիմպիական ողջ գործընթացի վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57