Նորություններ
Լրահոս
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ <<ԿՈՏԱՅՔ ՁՄԵՌ 2014>> ՄԱՐԶԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ
13.02.2014
Մարզպետարանում տեղի է ունեցել <<Կոտայքի Ձմեռ 2014>> մարզա-մշակութային տոնախմբության կազմկոմիտեի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
Նիստին մասնակցել են միջոցառմանը մասնակցող քաղաքային և գյուղական համայնքների մշակույթի և սպորտի բնագավառների պատասխանատուներ, ինչպես նաև տոնակատարության նախապատրաստական աշխատանքներն իրականացնող կազմկոմիտեի անդամներ:
Աշխատանքային հանդիպման շրջանակներում քննարկվել են <<Կոտայքի Ձմեռ 2014>> մարզա-մշակութային տոնախմբության մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև սցենարական բեմադրմանը վերաբերող հարցեր:
Կազմոկմիտեի նիստում ամփովել են համայնքներից ստացված մասնակցային հայտերն ու հստակեցվել են, ինչպես տարբեր մարզաձևերից, այնպես էլ մշակութային ժանրերից մասնակցողների անվանական կազմերը և մրցութային ու ոչ-մրցութային ձեռնարկների անցկացման ընթացակարգերը:
Հավելենք նաև, որ <<Կոտայքի Ձմեռ 2014>> մարզա-մշակութային տոնախմբությունը տեղի է ունենալու 2014 թվականի փետրվարի 15-ին Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի մուտքին հարող հրապարակում: