Նորություններ
Լրահոս
ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈՒԼԵՐԸ
07.02.2014
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլերի մեկնարկից հետո օլիմպիական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը և ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մ. Գարեգինյանն այցելել են Հրազդանի Աս. Մռավյանի անվան N 4 հիմնական դպրոց, որտեղ ընթանում էր պատմություն առարկայի տարածքային փուլը:
Ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ մարզպետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ հետաքրքրվել են օլիմպիադաների տարածքային փուլերի կազմակերպչական աշխատանքներով, ինչպես նաև տվել են անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ, այնուհետև զրուցել են աշակերտների ծնողների հետ: