Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

05.02.2014

ՀՀ Կոտայքի մարզպետարան է այցելել ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը: Հանդիպելով մարզի խորհրդի անդամներին՝ ոստիկանապետը ներկաներին ծանոթացրել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նորանշանակ պետ՝ գնդապետ Ս.Հարությունյանին, ինչպես նաև Հրազդանի և Կոտայքի բաժինների նորանշանակ պետերին:
Հանդիպման շրջանակներում ՀՀ ոստիկանապետը ներկաների հետ քննարկել է համայնքների ղեկավարների և ոստիկանության առկա համագործակցությունը, ինչպես նաև հետագա անելիքներն ու հիշյալ համագործակցության խորացումը:
Այնուհետև տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ.Նահապետյանը ներկայացրել է համայնքներում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման համար առաջիկայում սպասվող անելիքները:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ս.Հակոբյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է այն չափորոշիչները, որոնցով պետք է կազմվեն համայնքների աշխատակազմերի հաստիքացուցակներն ու պաշտոնային դրույքաչափերը, այսինքն՝ համայնքների միասնական հաստիքացուցակները:
Մարզի խորհրդի օրակարգի երրորդ հարցի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մ.Գարեգինյանը ներկայացրել է մարզի զորահավաքային մարմնի գործունեությանն առնչվող հարցեր:
Մարխորհրդի օրակարգի վերջում քննարկվել են այլ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33