Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ

04.02.2014

Մարզկենտրոն Հրազդանում տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզպետի համապատասխան որոշմամբ ձևավորված դպրոցականների առարկայական օլիմիադաների տարածքային փուլի կազմկոմիտեի նիստ, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ, կազմկոմիտեի նախագահ Կ.Մարգարյանը:
Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի մեկնարկին վերաբերող ինչպես կազմակերպական, այնպես էլ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը միտված հարցեր:
Նիստի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ, կազմկոմիտեի նախագահ Կ.Մարգարյանը հանձնարարել է ապահովել դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի պատշաճ կազմակերպումը, կազմկոմիտեի անդամների իրավասությունների շրջանակներում համապատասխան աշխատանքների նկատմամաբ ցուցաբերել առավելագույն հետևողականություն և մարզպետարանի պաշտոնական կայքի միջոցով հանրությանը տրամադրել համակողմանի տեղեկատվություն օլիմպիական ողջ գործընթացի վերաբերյալ:
Հավելենք նաև, որ առարկայական օլիմպիադաների տարբեր փուլերի վերաբերյալ ողջ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ մարզպետարանի պաշտոնական կայքի <<Ծրագրեր և փաստաթղթեր>> բաժնի <<Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ>> ենթաբաժնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33