Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

03.02.2014

Մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցության մասնակցել են մարզի կրթության բնագավառի պատասխանատուներն, ինչպես նաև մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենները:
Խորհրդակցության օրակարգում ներառված է եղել մարզի հանրակրթական դպրոցների` <<Dasaran.am>> միջդպրոցական ինտերակտիվ ցանցում արդյունավետ ներգրավման հարցը:
Մարզպետն իր խոսքում կարևորել է այս ծրագրի յուրօրինակությունը և այն համարել կրթական գործընթացները էլեկտրոնային միջավայրում կազմակերպելու, ինչպես նաև դպրոց-համայնք կապի լավագույն և բացառիկ արդյունավետ հնարավորություն:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանն ըստ դպրոցների ներկայացրել է նախորդ տարեվերջի արդյունքներուվ <<Dasaran.am>> միջդպրոցական ինտերակտիվ ցանցի պատասխանատուների կողմից տրամադրված տեղեկատվությունը` անդրադարձ կատարելով էլեկտրոնային մուտքագրման աշխատանքները լիարժեք, ոչ լիարժեք և թերի կատարած դպրոցների ցուցանիշներին ու արդյունքներին:
Խորհրադկցության ավարտին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը հանձնարարել է ապահովել համակարգում պահանջվող մուտքագրումների լիարժեքությունը` այս ասպարեզում բացառելով հնարավոր թերացումներն ու բացթողումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33