Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ

30.01.2014

       Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Չարենցավանի Երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպությունը հանդես է եկել տոնական մեծ միջոցառմամբ, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ավագանու անդամներ, ազատամարտիկներ: ԵՈՒՀԿ-ի անդամները իրենց գեղեցիկ կատարումներով ևս մեկ անգամ փառաբանեցին հայոց բանակին և այն զինվորներին, ովքեր իրենց անկոտրում կամքով ու մեծ հայրենասիրությամբ շարունակում են բանակաշինության գործը:
      Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի կողմից ԵՈՒՀԿ-ն ինքնատիպ նախաձեռնության համար արժանացավ հատուկ շնորհակալագրի: Ներկաներին շնորհավորեց նաև Երկրապահ կամավորականների միության Չարենցավանի գրասենյակի նախագահը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33