Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.01.2014
Ջերմորեն շնորհավորում եմ Հայկական Բանակի կազմավորման 22-ամյա հոբելյանի կապակցությամբ և մաղթում, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի կարգավիճակը նպաստի բացառապես խաղաղության ամրապնդման գործին և հարատևի:
Համոզված եմ, որ մերօրյա երիտասարդներն ի զորու են պաշտպանել հայրենիքը և դա ապացուցեց վերջին օրերին մարտական դիրքերում իր կյանքն անձնվիրաբար զոհած հայ պատանին:
Հարկ է նշել նաև, որ Հայկական բանակը Հայաստանի Հանրապետության կարևորագույն ձեռքբերումներից հիմնականն է, քանզի ուժն ու միասնականությունն են ծնում ազգերի հարատևման իրավունքը, ուստի յուրաքանչյուրս պետք է քաջ գիտակցենք մեր պետությանը և մեր բանակին յուրովի սատարելու ու մեր երկրի սահմաններն անսասան պահելու պարտքի զգացողությունը:
Դարձյալ շնորհավորում եմ այս յուրահատուկ օրվա առթիվ և ցանկանում եմ ջերմ բարեմաղթանքներ հղել բանակաշինության կարևորագույն ու շարունակական գործի բոլոր նվիրյալներին և հավերժ փառքի ու երախտագիտության արժանացնել այդ գործում հերոսաբար զոհված հայորդիներին:
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ