Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
30.12.2013
Կոտայքի մարզի հարգարժա'ն բնակիչներ
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ և մաղթում, որ գալիք տարին դառնա հատկանշական ձեռքբերումների և նախաձեռնությունների, ինչպես նաև բոլորիդ պարգևի երջանկության, բարության, համերաշխության յուրահատուկ զգացողություններ։
Ցանկանում եմ, որ 2014 թվականին իրականություն դառնան Ձեր բոլոր իղձերն ու նպատակները։
Թո'ղ որ, գալիք տարին իր ողջ տոնականությամբ և գունագեղությամբ ներթափանցի Ձեր ընտանիքներ և իր դրական ազդեցությամբ նպաստի բոլոր ձեռնարկումների արդյունավետ իրականացմանը։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ