Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

28.12.2013

ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմում 2014թ. լրագրողների հավատարմագրման վերաբերյալ


<<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի եւ <<ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին>> հրամանի համաձայն`
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը 2013թ. դեկտեմբերի 28-ից մինչեւ 2014թ. հունվարի 27-ը իրականացնում է լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում (հասարակայնության հետ կապերի բաժնի պետի անունով), որտեղ պետք է նշված լինեն`
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իuկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) եւ բնակության վայրը (հաuցեն).
2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըuտ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
3) լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային հաuցեները, հեռախոuահամարները:
Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իuկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաu ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով:
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող եւ երկու լուuանկարիչ կամ տեuաձայնագրման երկու oպերատոր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33