Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՍՈՒԼԻՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄՓՈՓԵԼ Է ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ

27.12.2013

Ակնկալվում է, որ 2013թ. մարզում արդյունաբերական արտադրանքի ծավալը կկազմի 158.6 մլրդ. դրամ՝ նախորդ տարվա 144.8 մլրդ դրամի փոխարեն կամ աճը կկազմի 9.5%: Հիմնականում կանխատեսվում է աճ մշակող արդյունաբերության, էլեկտրաէներգիայի և հանքագործական արդյունաբերության ոլորտներում:
Այս մասին Կոտայքի մարզպետարանի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրել է Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը:
Մարզպետը լրագրողների հետ հանդիպմանը նշել է նաև, որ ՙ2013թ. ընթացքում մարզում գործարկվել են նոր ձեռնարկություններ, ընդլայնվել են որոշ արտադրամասեր: Չարենցավանում գործարկվել է ,,Ասկե Գրուպ՚” գործարանը, որը մետաղի ձուլման արտադրամասի վերազինման շնորհիվ ներկայումս արտադրում է շինարարական ամրաններ: Գործարանի տարեկան հզորությունը կազմում է 125 հազ. տոննա: Եղվարդում գործող Գինու-կոնյակի տուն ,,Շահնազարյան՚” ընկերությունն արտադրությունը համալրել է իտալական արտադրության նոր հոսքագծերովª 3 հազ. շիշ/ժամ արտադրական հզորությամբ:
2013թ. գործարկվել է նաև ՙՀրազՋԷԿ՚-ի 5-րդ բլոկը, որի հզորությունը 480 ՄՎտ/ժ է: Ծաղկաձոր քաղաքում բացվել են ՙՄարիոթ՚ և ՙԳոլդեն Փելես՚ հյուրանոցները, որոնք ապահովված են նորաձև սենյակներով և մատուցում են բարձրակարգ, միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային ծառայություններ: Արդյունքում մարզում աշխատատեղերի թիվն ընդհանուր առմամբ ավելացել է ավելի քան 1350-ով՚: Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի կողմից հրապարակված ցուցանիշների համաձայն ՀՀ պետական և համայնքային բյուջեների, ջրամատակարար կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հիմնադրամների կողմից տրամադրված միջոցներով կառուցվել են շուրջ 58 կմ խմելու ջրագծեր, 2,0 կմ կոյուղատարներ, 2 ջրաչափական հանգույց և կատարվել է շուրջ 931 անհատական տնային միացումներ:
Անդրադառնալով կրթության բնագավառի գործունեությանը` մարզպետը նշել է, որ մարզում գործում են մարզպետարանի ենթակայության 91 կրթական հաստատություններ, որոնցից 59-ը` միջնակարգ հանրակրթական, 31-ը` հիմնական, 1-ը` հատուկ /օժանդակ/ և ԿԳ նախարարության ենթակայության 11 ավագ դպրոց, 1 կրթահամալիր, 1 մասնավոր դպրոց:
2013-14 թթ. ուսումնական տարում մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում ձևավորվել է 1333 դասարան, որտեղ սովորում է 27629 աշակերտ: Առաջին դասարան է ընդունվել 3603 աշակերտ, որը նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ ավելացել է 195 աշակերտով:
Մարզային ամփոփ վիճակագրության համաձայն` 2013թ. օգոստոս ամսից Չարենցավան և Եղվարդ քաղաքներում նոր վերանորոգված մասնաշենքերում իրենց գործունեությունն են ծավալում ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները: Մեկ հարկի տակ են գտնվում սոցիալական ծառայություններ մատուցող 4 կազմակերպություններ` սոցիալական ծառայություն, կենսաթոշակային հիմնադրամ, զբաղվածության ծառայություն և բժշկա-սոցիալական փորձաքննության հանձնաժողով: Նախատեսվում է 2014թվականին նմանատիպ կենտրոններ հիմնել Հրազդան և Աբովյան քաղաքներում:
Առողջապահության բնագավառի մասին խոսելիս Կոտայքի մարզպետն ընդգծել է, որ ընթացիկ տարում Համաշխարհային Բանկի վարկային ծրագրով կառուցվել և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվել են մարզի Լեռնանիստ, Սոլակ, Վերին Պտղնի և Ակունք համայնքների առողջության առաջնային պահպանման կենտրոնները: Շուրջ 682 մլն ՀՀ դրամ արժեքի հիմնանորոգված և արդի սարքավորումներով հագեցված Աբովյանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքը շահագործման կհանձնվի 2014 թվականի հունվար ամսին:
Կոտայքի մարզը դրական ցուցանիշներ է արձանագրել նաև գյուղատնտեսության բնագավառում, ըստ որի մարզում գյուղատնտեսական մթերքների համախառն արտադրանքի ծավալը կազմել է 55.4 մլրդ դրամª նախորդ տարվա 52.7 մլրդ դրամի դիմաց, կամ աճը կազմել է 5.1 տոկոս:
Մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 161577.4 հա, որից օգտագործվել է վարելահողերի 45.1 տոկոսըª նախորղ տարվա 39.7 տոկոսի դիմաց: Նախորդ տարվա համեմատ ընդհանուր ցանքատարածությունները ավելացել են 2035 հեկտարով:
Գյուղատնտեսության բնագավառի դրական տեղաշարժերից առանձնապես կարևորվել է նաև փակ գրունտի բանջարեղենի արտադրության ավելացումը: Միայն Ձորաղբյուր համայնքում 2014թ. գարնանը 4 տնտեսվարող սուբյեկտների կողմից կշահագործվի 7.4 հա ջերմոցային տնտեսություն, իսկ մարզում ընդհանուր առմամբ ջերմոցների քանակը 2014թ. կավելանա ևս 8 հեկտարով, որը կլուծի նաև 300-400 աշխատատեղի խնդիր:
2013 թվականին պետ.բյուջեից հատկացված միջոցներով ՀՀ Կոտայքի մարզպետարանի պատվիրատվությամբ շարունակվել են հիմնանորոգվող 6 կրթական հաստատությունների շինարարական աշխատանքները:
Շարունակական հիմնանորողվող կրթական օբյեկտների տնտեսված գումարով Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումով հատկացվեց 29.0 մլն. դրամ, Պռոշյան համայնքի դպրոցի տանիքների և սան. հանգույցների հիմնանորոգման աշխատանքների համար:
Ըստ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի կողմից ներկայացված ցուցանիշների ընդհանուր առմամբ 2013 թվականին մարզպետարանի պատվիրատվությամբ վերանորոգվել են 23 կրթական օբյեկտներ, 10 համայնքներում իրականացվել են ջրագծերի և կոյուղագծերի կառուցման, իսկ 8 համայնքներում` ասֆալտապատման աշխատանքներ:
Մամուլի ասուլիսին հաջորդել է մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որի ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և 2013 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:
Մարզի խորհրդի նիստն ամփոփվել է մարզային տարբեր բնագավառներում լավագույն ցուցանիշներ ունեցող աշխատակիցների պարգևատրումներով և մարզային գործընթացների մեկ տարվա մասին պատմող փաստագրական ֆիլմով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36