Նորություններ
Լրահոս
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ– ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
23.12.2013
ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել սեմինար-հանդիպում, որի շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ համայնքային ոստիկանության ծառայության մոդելի ներդրման և նշված ոլորտի առանձնահատկությունների, ՀՀ Կոտայքի մարզում հանցավորության դեմ պայքարի և այդ աշխատանքներում առկա հիմնախնդիրների, ինչպես նաև անչափահասների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Հիշյալ սեմինարի բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ս. Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ն. Դուրյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Վ. Նադարյանը: