Նորություններ
Լրահոս
ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԳՕՐԾԻ ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
16.12.2013
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում տեղի է ունեցել նորակառույց հոգևոր-մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն: Տեղի և հարակից համայնքների բնակիչների համոզմամբ կառույցը լավագույն կերպով ծառայելու է երիտասարդների հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը և հայեցի դաստիարակությանը:
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը նախորդել է տեղի եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի արարողությունը՝ ձեռամբ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք:
Հոգևոր-մշակութային կենտրոնը կառուցվել է Ակունք համայնքի բնակիչ՝ բարերար Ն.Պետրոսյանի աջակցությամբ, իսկ կառույցի գլխավոր ճարտարապետն է Վ.Թադևոսյանը: