Նորություններ
Լրահոս
ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
28.11.2013
ՀՀ Կոտայքի մարզպետարանի ներքին աուդիտի 2013 թվականի տարեկան ծրագրով նախատեսված ժամկետներում ներքին աուդիտ է իրականացվել մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք առողջապահական ընկերություններում՝ մասնավորապես, <<Արագյուղի ԱԱՊԿ>> ՓԲԸ, <<Արզնիի ԲԱ>> ՊՓԲԸ, <<Բալահովիտի ԲԱ>> ՊՓԲԸ, <<Քանաքեռավանի ԱԱՊԿ>> ՓԲԸ, <<Զառի ԱԱՊԿ>> ՓԲԸ, <<Նոր Հաճընի պոլիկլինիկա>> ՊՓԲԸ, <<Վերին Պտղնիի ԱԱՊԿ>> ՓԲԸ, <<Պռոշյանի ԱԱՊԿ>> ՓԲԸ, <<Կապուտանի ԱԱՊԿ>> ՓԲԸ և <<Քասախի ԱԱՊԿ>> ՓԲԸ կազմակերպություններում:
ՀՀ Կոտայքի մարզպետարանում՝ մարզպետ Կ.Շահգալդյանի, ինչպես նաև հիշյալ ընկերությունների տնօրենների և գլխավոր հաշվապահների մասնակցությամբ տեղի է ունեցել իրականացված աուդիտի արդյունքների վերաբերյալ քննարկումներ: