Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍՈԼԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
20.11.2013
Սոլակ համայնքում տեղի է ունեցել նորակառույց առողջության առաջնային պահպանման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը և ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը:
Նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2012 թվականի դեկտեմբերին և ավարտվել են 2013 թվականի հոկտեմբեր ամսին: Ընդհանուր առմամբ Սոլակ համայնքում ներդրվել է շուրջ 51.5 մլն դրամ, որից շուրջ 49 մլն դրամ` շինարարություն (նախահաշվային արժեքը` 61.02 մլն դրամ), և շուրջ 2.5 մլն` բժշկական սարքավորումներ, բժշկական կահույք և պարագաներ: